ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» (ՀՀ ԳԱԱ մրցանակ) հայցման 2025թ. հայտերի մրցույթ։
ԳԱԱ մրցանակ շնորհվում է հետեւյալ 4 բնագավառներում` ֆիզիկամաթեմատիկական եւ տեխնիկական գիտություններ (երկու անվանակարգ` հիմնարար հետազոտություններ եւ կիրառական մշակումներ), քիմիա, կյանքի եւ Երկրի մասին գիտություններ (երկու անվանակարգ` հիմնարար հետազոտություններ եւ կիրառական մշակումներ), հասարակական եւ հումանիտար գիտություններ (մեկ անվանակարգ՝ հիմնարար հետազոտություններ), բժշկագիտություն (մեկ անվանակարգ՝ կիրառական մշակումներ)։
Հիմնարար հետազոտությունների ոլորտում ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 5 (հինգ) տարիների ընթացքում ձեռք բերված կարեւորագույն հիմնարար գիտական արդյունքների, արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար, իսկ կիրառական մշակումների դեպքում` վերջին 10 (տասը) տարիների ընթացքում ստացված գիտատեխնոլոգիական եւ/կամ գիտաարտադրական արդյունքների, ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների համար։
ԳԱԱ մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ։ Յուրաքանչյուր մրցանակի դափնեկիրների թիվը չպետք է գերազանցի 5 (հինգ)-ը։ Մեկ անգամ մրցանակ ստացած անձն իրավունք չունի երկրորդ անգամ հավակնել այն ստանալու։ Մրցանակները շնորհվում են համանուն վկայագրի եւ դրամական պարգեւի ձեւով: Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգեւի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» եւ «ԼԻԿՎՈՐ» կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ։
ԳԱԱ մրցանակի հայտեր կարող են ներկայացնել ՀՀ գիտական եւ/կամ գիտակրթական եւ/կամ գիտաարտադրական կազմակերպությունների աշխատակիցները կամ դրանց խմբերը` կազմակերպության ղեկավարի կամ գիտական խորհրդի երաշխավորությամբ։ Խմբերի կազմում կարող են ներգրավվել նաեւ տվյալ հայտի շրջանակում համատեղ աշխատանքներ իրականացրած օտարերկրյա գիտնականները։ Ներկայացնող կազմակերպությունը յուրաքանչյուր անվանակարգում կարող է առաջադրել միայն 1 (մեկ) աշխատանք:
Բաց մի թողեք
Ձեր ամենաճղճիմ և ուժեղ զենքը ծաղրել-հայհոյել-վիրավորելն է, մեր նպատակը՝ միջավայրը գլխիվայր փոխելը. Հակոբյան
Հայտագրվել է 15 հազար 970 դիմորդ
Իտալացի մասնագետները տպավորված են հայաստանյան հյուրընկալությամբ. Լուսանկարներ