13/06/2025

Շենգավիթի թաղապետարանում ձերբակալված աշխատակիցները դեռևս ապրիլին ազատվել են աշխատանքից. քաղաքապետարան

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով 11 անձ է ձերբակալվել:

Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ձերբակալված անձանցից ոմանք Շենգավիթի թաղապետարանի նախկին և ներկա աշխատակիցներն են։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով 11 անձ է ձերբակալվել:

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը հիշյալի կապակցությամբ հայտնել է, որ բոլոր ձերբակալվածները նախկին աշխատակիցներ են:

«Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաստատեց, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 11 աշխատակից, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի ներկա և նախկին աշխատակիցներ։

Այս լուրը ինքս էլ էի հաստատել և նշել, որ նրանցից միայն մեկն է ներկայիս աշխատակից։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված աշխատակիցը դեռևս ապրիլ ամսին ազատվել է աշխատանքից, և այս պահին ձերբակալված անձանց շրջանում Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից չկա»,- գրել է Կոստանյանը: