«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը քննադատել է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը՝ այն անվանելով «այլանդակություն», ինչին, ըստ նրա, համարժեք բառ անգամ դժվար է գտնել։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նման երևույթներ բացարձակ կապ չունեն խորհրդարանական մշակույթի հետ։
Ռուստամյանը ընդգծեց, որ իշխանությունները չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը՝ արձանագրելով, որ հասարակությունը տեսնում ու լսում է ոչ միայն ԱԺ-ում տեղի ունեցող խոսակցությունները, այլև դրանց ազդեցությունը և արձագանքը դրսում. «Ամենախայտառակ բնորոշումներն են հնչում թե՛ այս խորհրդարանի, թե՛ իշխանությունների հասցեին»։
Ըստ նրա՝ իշխանությունների վարքագիծը նման է նախապես ստացած հրահանգի կատարմանը, մանավանդ որ ընտրությունները մոտենում են։ Նա նշեց, որ հնարավոր է նույնիսկ մրցանակ լինի սահմանված՝ այն պատգամավորի համար, ով առավել վիրավորական արտահայտություններ կօգտագործի։
Անդրադառնալով Լևոն Քոչարյանի պահվածքին՝ Ռուստամյանը շեշտեց, որ նա իրեն չափազանց կոռեկտ է դրսևորել՝ հավելելով. «Ես զարմացել եմ, թե ինչպես է կարողացել այդ ամենը այդքան համբերատար տանել։ Նրա հասցեին հնչած խոսքերը ցանկացածը չէր դիմանա։ Իսկ արդյոք նորմալ է, որ ԱԺ փոխխոսնակը հրապարակային կերպով վիրավորում է մարդու ողջ տոհմը։ Սա անընդունելի է»։
Պատգամավորը նաև ընդգծեց, որ եթե ցանկանա, ինքն էլ կարող է շատ խոսքեր ասել՝ հղում անելով հանրային կարծիքին, սակայն նման գործելակերպը ճիշտ չի համարում։
Բաց մի թողեք
ՔՊԿ Վարչության ապագա կազմն՝ ըստ նիկոլիզմի շկալայի․ Հովիկ Աղազարյան
Ձեզ այժմ տվել են Մասիսի նկարով և Մկոյով զբաղվելու ժամանակավոր օրակարգ, իսկ խորքում ․․․
Հայաստանում Թուրքիայի դեսպանի մրցույթը հայտարարվում է բացված