Նորից ծեծկռտուք ու քաշքշոց, փոխադարձ վիրավորանքներ ու հայհոյանքներ խորհրդարանում: «Ով մեզ կասի թուրք, դրա հերն էլ, մերն էլ, լավն էլ»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ ԱԺ ամբիոնը վերածելով «քուչի բեսեդկի»:
Հրապարակ թերթը գրել է․ Ամեն բան սկսվեց նրանից, որ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը որոշեց արդարացնել իր վրա դրված հույսերը եւ վերջնականապես «համեստ տղայի» կերպարից դուրս գալ ու տղայական «բազառ» սարքել` ի պատասխան Լեւոն Քոչարյանի քաղաքական եւ կոռեկտ ելույթի:
Արշակյանը որոշեց, որ խորամանկ ֆորմատով կարող է հատել բոլոր կարմիր գծերը, հայտարարելով՝ հո մե՞նք չենք ասում, որ Ռոբերտ Քոչարյանի հայրը թուրք է` ժողովուրդն է ասում, եւ այլ նման անհեթեթ ու ապաքաղաքական մտքեր, որոնց մեծ մասը Նիկոլ Փաշինյանինն են կամ նրա կողմից հրահրված ու խրախուսված:
ԱԺ դահլիճում նստած Լեւոն Քոչարյանը տեղից սուր արձագանքեց իր մահացած պապին թուրք անվանելուն, եւ դահլիճում մթնոլորտը թեժացավ, ու մենք, ԱԺ այցելած դպրոցականների խումբն ականատես եղանք հերթական կռվին:
Օգտատերերը Ֆեյսբուքում գրում են, որ արդեն հոգնել են այս ամենից, տեղի ունեցածը որակում են «լակոտություն», «մանկապարտեզ»: Ընդ որում, մեղադրում են ինչպես իշխանություններին, այնպես էլ՝ ընդդիմությանը: Գերագույն խորհրդի պատգամավոր, Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանից հետաքրքրվեցինք` Գերագույն խորհրդի պատգամավորները երբեւէ նման պահվածք ցուցաբերե՞լ են, հայհոյե՞լ են իրար, ծեծի ենթարկել: Բալայանը նկատեց.
– Անկեղծ ասած, այն ժամանակ, երբ ես պատգամավոր էի, այս կարգի պրոցեսներ տեղի չէին ունենում: Բռնություններ, այս աստիճան վիրավորական խոսքեր իրար հասցեի, անկեղծ եմ ասում` չեմ մտաբերում: Սա բացառիկ երեւույթ է եւ սազական չէ մեր ազգին, բայց ես կարծում եմ, որ այս իշխանության մոտ չկան բարոյական նորմեր, եթե Ազգային ժողովի նախագահը կարող է թքել քաղաքացու դեմքին եւ շարունակել նման պաշտոն զբաղեցնել, դա նշանակում է, որ նման նախագահ ունեցող Ազգային ժողովից ամեն ինչ սպասելի է, այնտեղ կարմիր գծեր չեն կարող լինել, որովհետեւ պատգամավորների վառ օրինակն իրենց նախագահն է: Ունենալ նման ԱԺ նախագահ, խրախուսանք է այդօրինակ պահվածքի: Կդժվարանամ ասել` այս ամենն ուղղորդվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի կողմից, թե ոչ, սակայն մի բան հստակ է․ եթե Փաշինյանն իրավական եւ բարոյական նորմերով առաջնորդվեր, Ալեն Սիմոնյանն այսօր չէր լինի Ազգային ժողովի նախագահ: Այսօր էլ արդեն ինչ-որ մի թաղապետ է քաղաքացուն ծեծի ենթարկում, արդեն պարզ է, թե նա ում օրինակին հետեւելով է իրեն նման կերպ դրսեւորել: Ազգային մտածողությունն ամբողջությամբ բացակայում է այդ թիմից, իշխող մեծամասնությունն անում է քայլեր, որոնք խիստ անթույլատրելի են, եւ մեր ժողովուրդը պետք է ավելի շատ սկսի մտածել իր ապագայի մասին:
– Իսկ ի՞նչ անելիք ունի խորհրդարանական ընդդիմությունը, որը շարունակաբար լուտանքներ է ճաշակում եւ բռնության ենթարկվում ՔՊ-ականների կողմից:
– Ընդդիմությունը պիտի ժողովրդի հետ սկսի լավ աշխատել, որպեսզի մարդիկ անտարբերություն չցուցաբերեն: Դժգոհությունն իշխանությունից ահռելի մեծ է, սակայն համախմբվածությունը բացակայում է: Պետք է կարողանալ համախմբել հանրությանը:
– Ի՞նչ նկատի ունեք՝ լավ աշխատել ասելով:
– Նկատի ունեմ, որ պետք է հանգամանալից ժողովրդին բացատրել, թե վաղն ինչ կարող է տեղի ունենալ, եթե այսպես շարունակվի: Եթե մարդիկ լավ չեն հասկանում, ուրեմն լավ չեն բացատրում…. մի բան այնպես չեն անում:
– Փաշինյանին իմպիչմենտ հայտնելուն ինչպե՞ս եք վերաբերվում:
– Ես կդժվարանամ այդ մասին խոսել, այդ հարցը պետք է ուղղեք նրանց, ովքեր այժմ ակտիվ քաղաքականության մեջ են, ես անցուդարձերից տեղյակ չեմ, ուստի չեմ կարող այս մասին հստակ խոսել:
Բաց մի թողեք
Նոր կանոններ միգրանտների համար, ՌԴ-ն էլի խստացնում է
Ցածր առաջադիմությամբ ուսանողներին արգելվե՞լ է հանդիպել Փաշինյանի հետ
Քաղաքական դիվիդենտներ հավաքելու, քաոս եւ պառակտվածություն առաջացնելու նպատակով են արվում