Իտալիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորը հայտնվել է ուրվականի տեսքով, որպեսզի «վախեցնի» վարչապետ Մելոնիին:
Ընդդիմության առաջնորդ Ռիկարդո Մաջին վրան սավան է գցել ու «ուրվականի աչքեր» նկարել: Նա քննադատական արտահայտություններ է բղավել վարչապետի հասցեին։
Ռիկարդո Մաջին հեռացվել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատից:
Մինչ վարչապետը պատասխանել է խորհրդարանականների հարցերին, Մաջին, ուրվական ձևանալով, սավանը գլխավերևում մտել է նիստերի սենյակ։ Նա ուղղվել է դեպի այն ամբիոնը, որտեղ կանգնած է եղել վարչապետը, կշտամբանքներ հնչեցրել նրա հասցեին:
Մինչ Մաջիին դուրս են բերել դահլիճից, Մելոնին ժպտալով հետևել է իրադարձություններին և իր հեռախոսով նկարահանել «ուրվականին»։


Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ