04/06/2025

Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել, հայտնի է ով կփոխարինի նրան. Լուսանկարներ

Պարզվում է, հրաժարական է տվել Նոր Նորքի սկանդալային թաղապետ, ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծած Տիգրան Տեր-Մարգարյանը։

Պարզվում է նաև, որ նա ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի օրը, սակայն մինչ օրս դեռ չեն ստորագրել՝ հավանաբար այն պատճառով, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս օրերին գտնվում է Լոնդոնում։

Քաղաքապետարանից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այս տեղեկությունը։ Տեղեկացանք, որ սա եղել է «Հանրապետություն» կուսակցության նախաձեռնությամբ, որ հանրության մեջ եղած լարվածությունը թուլացնեն, բայց հաջորդը էլի իրենց կուսակցությունից են նշանակելու։

Մեր տեղեկություններով՝ Տեր-Մարգարյանին կփոխարինի «Հանրապետություն» կուսակցության անդամ Մարատ Սևոյանը, որին երեկ նշանակել են Նոր Նորքի թաղապետի տեղակալ։

No photo description available.

Նոր Նորքի բռնարար թաղապետը հրաժարական է տվել․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան