Մայիսի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 07։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ֆանարջյան 42 հասցեում գտնվող մթերային խանութի դուռը կոտրելու միջոցով մուտք են գործել խանութ և գողացել «Իզի փեյ» վճարային տերմինալը, իսկ դրամարկղից գողացե են 300 հազար դրամ գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մենած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 04։00-ի սահմաններում 2 անձինք, նշված հասցեից գողանալով վճարային տերմինալը, տեղափոխել են Ֆանարջյան 23 հասցեի մոտ գտնվող խոտածածկ տարածք և կոտրելով այն գողացել են գումարը։
Բաց մի թողեք
Զինվորականները տասը ամիս է կալանավորված են Փաշինյանին իբր վերացնելու պատճառաբանությամբ
Ձերբակալվել է նախկին պաշտոնյա, ինչում է մեղադրվում
Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը կնոջից խլել է բջջային հեռախոսը, նրան վայր գցել գետնին և հեռացել