22/06/2025

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից։

Այս մասին Առաջին ալիքի «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում ասել է Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը։

Միևնույն ժամանակ, վերջինս ընդծել է, որ պաշտոնակատարին ազատելու որոշումը կայացվել է դպրոցում տեղի ունեցած միջադեպի օրը՝ ուշ երեկոյան։ Նրա խոսքով՝ պահանջ կա, որ նա կհարմարվի ազատված այն ժամանակ, երբ թեկնածու կգտնվի։

«Որովհետև հենց ազատվեց աշխատանքից, նոր տնօրենը միանգամից պետք է նշանակվի։ Այս լարված իրավիճակում մենք համապատասխան թեկնածու ենք գտնում։ Կան երկու թեկնածու, որոնց հետ պատրատվում ենք քննարկում անցկացնել, նաև նախարարության գործընկերների հետ էլ ենք կապի մեջ»,- ասել է նա։

Ըստ Մելիքյանի՝ երբ վերջանական որոշում լինի, հասարակությունը այդ մասին կտեղեկացվի։ Նա շեշտել է նաև՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարին ազատելու որոշումը կայացնում է մարզպետարանը, այլ ոչ թե նախարարությունը։

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։

Նրանց պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:

Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված ցանկանում են ազատվել իրենից:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը պարզաբանել է դպրոցում տեղի ունեցած միջադեպը։

Մարզպետի օգնականի խոսքով՝ ներկայացված մեղադրանքներին Ռոզա Դավթյանը որևէ հակափաստարկ բերել չի կարողանում, միայն ասում է, թե դասադուլավորները ստում են և զրպարտում իրեն։ Բայց փաստը մնում է փաստ, որ դասապրոցեսը խաթարված է:

Մանվել Մելիքյանը շեշտել է՝ Ռոզա Դավթյանը երեք նկատողություն է ստացել, սակայն երրորդ նկատողությունն արվել է ընթացակարգի խախտմամբ և աշխատանքից հեռացվելուց հետո կրկին կարողացել է վերականգնվել նույն հաստիքում․ «Տնօրինությունն իրավունք ունի դարձյալ նկատողությունը տալու, և եթե բանը նորից հասնի դրան և դա ճիշտ ընթացակարգով արվի, Դավթյանը կհեռացվի: Մեր նպատակը դասապրոցեսի բնականոն հունը ապահովելն է, և մենք չենք կարող աչք փակել խախտում արձանագրելու դեպքում»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից էլ հայտնել են, որ որոշում է կայացվել դպրոցի տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի դպրոց, զրույց ունեցել աշխատակազմի հետ: