Ադրբեջանական մասմեդիայում հակառուսական տրամադրությունները նորից ահագնացել են:
Ինչպես նշում են այս երկրի ԶԼՄ-ները. այսինքն՝ ինչպես ակնհայտ զրպարտում են՝ սուլթանական ռեժիմին հարիր ոճով, թե Ռուսաստանի մեդիա տարածքում իբր շարունակվում է Ադրբեջանի դեմ արշավը՝ այս անգամ «Պլանի Զապադա» / Արևմուտքի ծրագրերը/ YouTube ալիքում 16 րոպեանոց տեսանյութի տեսքով:
Դրանում, ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացմամբ, դատապարտել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը և մեղադրել Բաքվին անշնորհակալության մեջ՝ սկսած խփված ինքնաթիռի միջադեպի մասին հիշատակումից մինչև Արցախի օկուպացիայի օրերին ռուս խաղաղապահների մահը։
Այս ամենը, շարունակում են զառանցել հարևան երկրի մասմեդիայի ներկայացուցիչները, ուղեկցվում է իբր կեղծ լուսանկարներով և ավարտվում ադրբեջանական սփյուռքի վրա ճնշում գործադրելու կոչերով։
Սակայն Բաքուն ունի իր սեփական ճշմարտությունը. գրում է Մինվալ-ը. «Ռուսաստանը զինեց Հայաստանին, «Իսկանդեր-Մ» հրթիռները հարվածեցին Շուշիին, իսկ ռուսական ՀՕՊ-ը խոցեց ադրբեջանական ինքնաթիռ։ Ի պատասխան ճնշման և նվաստացման փորձերի՝ Ադրբեջանը հիշեցնում է, որ այլևս ուրիշի կամքի օբյեկտ չէ, այլ՝ սուբյեկտ է»։

Բաց մի թողեք
Ռուսաստանից Վրաստանի հանդեպ ճնշումների մասին
ԼՂ հարցում Հայաստանի բոլոր իշխանությունները առաջնորդվել են «մեզ դավաճան չասեն» մտայնությամբ
Պուտինից ստացել էր ռուս-թուրքական սիներգիայի միջնորդի հուսալի մանդատ