Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե Հայաստանի իշխանությունների մակարդակով երբեք չի քննարկվել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը։
Լրագրողների հետ զրույցում նա հստակ ընդգծել է՝ նման հարց օրակարգում գոյություն չունի։ Սիմոնյանի խոսքով՝ այդպիսի քննարկումները աբսուրդ են և հեռու իրականությունից։
Նա նաև քննադատել է նման տեղեկություններ տարածողներին՝ նշելով, որ նման հայտարարություններ անելն անլուրջ և անհիմն է. «Չգիտեմ, թե ով է նման ‘խելացի’ մտքեր հնչեցնում, բայց նման բան չկա և չի էլ կարող լինել»։

Բաց մի թողեք
Բռնի բախումներ Ֆրանսիայում. ուսանողական բողոքի ակցիաներին միանում են նոր խմբեր
Ավինյանը իր «սիրած» ՀԿ-ին կրկին միլիոններ է տվել
ՌԴ և ՀՀ հարաբերությունները նոր հավասարակշռության որոնման փուլում են