Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կոշտ արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է։
Սիմոնյանի խոսքով՝ նման պնդում անողը պետք է բժշկի դիմի, քանի որ իրականությունը բոլորին հայտնի է՝ Փաշինյանը համարվում է երկրի պատմության մեջ ամենաբաց ու թափանցիկ ղեկավարներից մեկը։
Սիմոնյանը հարց է բարձրացրել նաև Քոչարյանի ունեցած հսկայական ունեցվածքի աղբյուրի վերաբերյալ՝ առաջարկելով նախկին նախագահին բացատրել, թե ինչպես է կուտակել շուրջ 200 միլիոն դոլար։ «Թող բացատրի՝ Արցախից, թե՞ Ալբանիայից են այդ գումարը նվիրել»,- հեգնանքով նշել է ԱԺ նախագահը։

Բաց մի թողեք
Ինչ է նշանակում Իրանի՝ «պատրաստվեք պատերազմի» հայտարարությունը Հայաստանի համար
Երկուսն էլ մերն են
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»․ բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով