Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է այն խոսակցություններին, թե արդյոք ինքը մինչ անվտանգության աշխատակիցներ ունենալն էլ համարձակ է եղել ու արձագանքել է բոլորին։
«Նույնիսկ դեպք է եղել, որ ինձ վիրավորել են, դրանից հետո այդ մարդու քիթն է կոտրվել, ես դա արել եմ, մինչ անվտանգության աշխատակից ունենալը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Հարցին՝ երբ անվտանգության աշխատող չունենա՝ դուրս կգա՞ փողոց՝ ԱԺ նախագահն արձագանքել է. «Իա՜, իհարկե, ինչո՞ւ պետք է դուրս չգամ»։
Սիմոնյանն ընդգծել է՝ այո՛, ունի ու ունեալու է անվտանգության աշխատողներ, որովհետև օրենքով է դա հասնում․ «Բայց երբ չունենամ, մարդիկ, ովքեր հոխորտում են, ավելի շատ բան ունեն անհանգստանալու, քան՝ ես»։

Բաց մի թողեք
Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ․ Տիգրան Խզմալյան
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան