Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նա հույս է հայտնել, որ հեռախոսազրույցը առաջընթաց կբերի Ուկրաինայում պատերազմի հրադադարի հաստատման հարցում։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 19-ին, այն նախատեսված էր Երևանի ժամանակով 18:00-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։
Նախօրեին Թրամփը, ազդարարելով իր ռուս գործընկերոջ հետ հեռախոսազանգի մասին, նախատեսվող թեմաներից մեկը նշել էր Ուկրաինայի հակամարտության կարգավորումն ու առևտրային հարցերը։ Միաժամանակ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ զրույցը տեղի կունենա՝ հաշվի առնելով Ստամբուլում բանակցությունների արդյունքները։

Բաց մի թողեք
Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինային 10 F-16 կործանիչ փոխանցել
300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել
Վաշինգտոնը Կիեւին գործարք է առաջարկել Starlink-ի դիմաց․ WSJ