Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է. «Ձեր քաղաքական այլասերվածությունը մի՛ մտցրեք թանգարաններ»:
Երևանից դեպի «Զվարթնոց» օդանավակայան երթևեկելիս, նկատե՞լ էք արդյոք, որ մեծադիր գովազդային վահանակների վրա «Հայաստանի լեռները» խորագրի ներքո ներկայացված են տարբեր հայ գեղանկարիչների գործերը՝ հայկական լեռների պատկերներով:
Հասկանալի է, որ Արարատը այդ շարքում չպետք է լիներ: Ավելին ասեմ, այդպիսի վահանակները տեղադրվել են հենց Արարատ լեռը մեր ուղեղներից ու ընկալումներից «դուրս գրելու» նպատակով: Եվ դա արել է ԿԳՄՍ-ն՝ օրվա քաղաքական պատվերներին համահունչ գործելու նպատակով:
ԿԳՄՍ-ի կարճամիտ ուղեղներում կարճ միացման արդյունքում ծնված այս այլանդակությունը սրանով չի սահմանափակվել:
Երեկ, Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա գտնվեց «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմանը։ Այս ցուցադրության հայեցակարգի կապակցությամբ նախարարության կայքէջում հետևյալ ցնցող ու դարակազմիկ բացատրությունն ենք կարդում.
«Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ցուցադրությամբ Իսահակյանը ներկայացվում է արդի ընկալումների շրջանակում ոչ միայն որպես գրող, այլև հասարակական գործիչ, որն ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակի աշխարհաքաղաքական փոփոխություններին»։
Հասկանալու համար, թե ի՞նչ է սա նշանակում և հատկապես ինչ են նկատի ունեցել «արդի ընկալումների» տակ, բավական է ծանոթանալ ցուցադրության այս հատվածին, որը լիովին հարմարեցված է «Իրական Հայաստանի» տխմարաբանությանն ու Արագածն Արարատի փոխարեն սիրելու ու տեսնելու զազրախոսությանը: Եթե ներքևի ճամպրուկներն էլ արտագաղթելու բացահայտ ակնարկ է՝ արդի ընկալումների համաձայն, ապա «Իրական Հայաստանի» իրական ուղերձներն ամբողջական են դառնում:
Քաղաքական այլասերված գաղափարներով մի՛ պղծեք Իսահակյանի հիշատակը, մի հարմարեցրեք հոբելյաններն ու անհատների գործունեությունը թերուս ու խեղված ուղեղներում հասունացած գաղափարներին:
Հեռո՛ւ պահեք ձեր այլասերված քաղաքական տեսլականներն ու հայեցակարգերը մեր թանգարաններից ու դպրոցներից»:
Բաց մի թողեք
Հրաժարվում է Սփյուռքից, ապա ո՞վ կամ ի՞նչն է միավորում Սփյուռքի հայերին․ Արդի Քասախյան
Սա արշավ է Դաշնակցության դեմ, ինչպես որ արշավ է ընթանում եկեղեցու դեմ. Վարդանյան
Դժվար է լինելու զավթել ՀԷՑ-ը․ «ՀայաՔվե»