Ռոբերտ Քոչարյանը, խոսելով երկրի անվտանգության և արտաքին քաղաքականության խնդիրների մասին, շեշտել է, որ Եվրոպայից սպասելիքները չափազանցված են և իրականություն չեն արտացոլում։
Նրա կարծիքով՝ Եվրոպական երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, չնայած հնչեղ են ու սիրուն, իրականում ազդեցություն չունեն տարածաշրջանային իրադարձությունների վրա։
Քոչարյանը համոզված է, որ այս տարածաշրջանում անվտանգության հարցերում իրական ազդեցություն ունեցող երեք ուժեղ պետություն են՝ Ռուսաստան, Իրան և Թուրքիա։
Նա հարց բարձրացրեց՝ որն է այն երկիրը, որի հետ Հայաստանը ունի ամենամոտ տնտեսական, մշակութային և պատմական կապերը։ Նրա պատասխանը հստակ էր՝ Ռուսաստանը։ Ըստ նրա՝ Հայաստանի համար ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի հետ պետք է վերականգնվի ու կարգավորվի։
Անդրադառնալով վերջին շրջանում Եվրոպայի հետ հարաբերություններին՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ այդ քննարկումները ավելորդ են և իրական արդյունք չեն տալիս։ Նա ընդգծեց, որ Եվրոպական որոշ ուժեր Հայաստանին օգտագործում են որպես գործիք՝ Ռուսաստանի դեմ գործելու համար՝ համեմատելով այս մոտեցումը Ուկրաինայի օրինակի հետ։ Այդպիսի քաղաքականությունը նա որակեց որպես վտանգավոր և անպատասխանատու։
Քոչարյանը նաև կասկածի տակ դրեց գործող իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ այն խառնաշփոթ է և չունի հստակ ուղեգիծ։ Նրա խոսքով՝ նման վարքագծի արդյունքում Հայաստանն արդեն չի ստացել այն աջակցությունը, որ ակնկալում էր. «Մակրոնը գուցե վարչապետի հետ գրկախառնվի, բայց դրանով ամեն ինչ ավարտվում է»:

Բաց մի թողեք
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ․ Տիգրան Խզմալյան
Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան