Մայիսի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 30-ամյա Ա․ Թ․-ն և հայտնել, որ ապրիլի 20-ին ժամը 22։00-ի սահմաններում «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքից՝ անծանոթ տղայի հետ նրա ավտոմեքենայով տուն գնալու նպատակով՝ պտտվել է Երևան քաղաքում, սակայն վերջինս իրեն տեղափոխել է ԱՄՆ դեսպանատան դիմացի հատվածում գտնվող այգիների տարածք և ավտոմեքենայի մեջ, իր կամքին հակառակ, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություն։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Բաց մի թողեք
ՔԿ-ն և գործընկերները Ալեքսանդր Կոչուբաեւին ձերբակալելու ձևի ու բովանդակության մասին
Ովքեր են Կոտայքում վերջերս uպանված ամուսինները․ նոր մանրամասներ. Լուսանկար
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար