Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շիրվանզադեի փողոցի «Երազ» թաղամասում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ ստացած «գլխի գագաթային շրջանի պատռած վերք, ձախ գագաթոսկորի կորտիկալ շերտի ներհրված գծային կոտրվածք» ախտորոշմամբ հարազատների կողմից «Էջմիածին» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 53-ամյա Աևադա Ս․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ տղամարդը «Երազ» թաղամասում գլուխը բետոնին հարվածելու հետևանքով «ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվել է հետագա բուժումից, այնուհետև դիմել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում «Երազ» բնակելի թաղամասի նորակառույց շինհրապարակում անհայտ հանգամանքներում ինչ-որ իր է ընկել Սևադա Ս․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Բաց մի թողեք
Հասցրել են արդեն ջրի վերջին կաթիլին…
Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին
Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում