01/07/2025

Խոշոր խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվել է Արմավիրում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս մայիսի 16-ին՝ ժամը 11:20-ին, Արմավիրի Բաղրամյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Վարդենիսում հաշվառված 40-ամյա կնոջ:

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ անցած տարվա մարտից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: