Ապրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր հաղորդում, որ «Օպել» մակնիշի մի մեքենայից գողացել են ռուսական համարանիշը և թողել «Տելեգրամի» հասցե։
Առաջին դեպքը չէր, և մեխանիզմը նույնն էր. գողությունից հետո տուժողը «Տելեգրամի» միջոցով կապ է հաստատում հափշտակողի հետ։ Վերջինս համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջում է որոշակի գումար, իսկ ստանալուց հետո վերադարձնում համարանիշները:
Ընդ որում, առավելապես թիրախ են ընտրվել ռուսական համարանիշները:
Այս և գրանցված այլ շորթումների հանգամանքների համադրմամբ և ձեռնարկած օպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումների արդյունքում Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն, որ շորթման նպատակով համարանիշի գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ:
Արաբկիրի համայնքային ոստիկանները բակերում կազմակերպեցին դարանակալումներ։ Մայիսի 13-ին` ժամը 5.20-ին, մայրաքաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։
Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Հետագա գործողություններով իրավապահները հնարավորինս ամբողջացրին վերջին շրջանում 45-ամյա տղամարդու ծավալած հանցավոր գործունեության ժամանակագրությունը:
Պարզվեց, որ ապրիլի 15-ին նա գողացել էր նաև «Միցուբիշի» մեքենայի համարանիշը և թողել «Տելեգրամի» հասցե։ Նույն օրը նույն բախտին էին արժանացել ռուսական համարանիշներով ևս երեք ավտոմեքենայի տերեր։ Ավտոմեքենաների մեկական համարանիշ էր հափշտակել նաև մարտի 29-ին, մայիսի 5-ին և 7-ին: Ու սա դեռ ամբողջը չէ:
45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
ՆԳՆ ոստիկանություն
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել