«Ռոյալ Կասկադ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Ռոյալ Բիլդինգ» ընկերության և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ցանկացած կապի առկայության շուրջ տարածված խոսույթը մտացածին է, արհեստածին, կեղծ ու անհիմն։
«Ափսոսում ենք, որ տեղեկատվական աղմուկն ունեցավ նաև ոչ օբյեկտիվ, սադրող և ուղղորդված բաղադրիչ, ինչի արդյունքում էլ ծնվեց այդ արհեստական դիսկուրսը՝ ակնհայտորեն անմաքուր և ոչ պրոֆեսիոնալ ենթատեքստով, ու մնում է հուսալ, որ առողջ տրամաբանությունը, այնուամենայնիվ, կշարունակի գերիշխել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «Ալիանս պլազա» ընկերությունը ևս հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած դեպքը լուսաբանելիս զանգվածային լրատվական միջոցներով տարածված լուրերն այն մասին, թե քաղաք Երևան, Սարմեն 88 և Սարմեն 86 հասցեներում կառուցված շենքերն առնչություն ունեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը փնտրում էր այն կնոջը, որը Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյունի դեպքի վայրում լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արձագանքելով հարցին, թե պայթյունի վայրում գտնվող շենքի երկու հատվածներում առանձնատուն է կառուցվում, հայտարարել էր՝ «էն կողքը Ալեն Սիմոնյանինն է, ամբողջ ձմեռ տառապեցինք դրա ձեռքին»։
Սիմոնյանը Բաղրամյան 26 հասցե այցելությունից հրապարակած տեսանյութով մանրամասներ էր հայտնել։
Նա նկատել էր․ «Եկա այստեղ, զրուցեցի բնակիչների հետ, հաստատվեց այն, ինչ ես մտածում էի։ Այսինքն՝ շինարարները, որոնք աշխատանքներ են իրականացրել, երբ քաղաքացիները բողոքել են, փորձել են քաղաքացիներին սաստել՝ իմ անունը տալով։ Այն շինարարական կազմակերպությունը, իրական սեփականատերը, որը Բաղրամյան 26-ի շրջակայքում շենքի սեփականատերն է, խնդրում եմ կապվի իմ գրասենյակի հետ»:
Հիշեցնենք՝ երկու պայթյուն էր լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում:
Այնուհետև ՀՀ ներքին գործերի նախարարությունը մանրամասներ էր հայտնել Երևանի կենտրոնում բռնկված հրդեհից․ տեղում պարզվել էր, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել էր 16։50-ին։
«Ալիանս պլազա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած դեպքը լուսաբանելիս զանգվածային լրատվական միջոցներով տարածված լուրերն այն մասին, թե քաղաք Երևան, Սարմեն 88 և Սարմեն 86 հասցեներում կառուցված շենքերն առնչություն ունեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը։
«Նշված շենքերը կառուցվել են և պատկանում են միայն «Ալիանս 64» ՍՊ ընկերությանը։
Եվ ևս մեկ անգամ հերքում ենք այդ «տաղավարային» խոսակցությունները և հայտնում, որ պարոն Սիմոնյանը ընդհանրապես առնչություն չունի մեր ընկերության հետ, ուստի խնդրում և հորդորում ենք ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և նման անհիմն ապատեղեկատվություն չտարածել»,- հայտարարել են «Ալիանս 64» ՍՊԸ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը փնտրում էր այն կնոջը, որը Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյունի դեպքի վայրում լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արձագանքելով հարցին, թե պայթյունի վայրում գտնվող շենքի երկու հատվածներում առանձնատուն է կառուցվում, հայտարարել էր՝ «էն կողքը Ալեն Սիմոնյանինն է, ամբողջ ձմեռ տառապեցինք դրա ձեռքին»։
Սիմոնյանը Բաղրամյան 26 հասցե այցելությունից հրապարակած տեսանյութով մանրամասներ էր հայտնել։
Նա նկատել էր․ «Եկա այստեղ, զրուցեցի բնակիչների հետ, հաստատվեց այն, ինչ ես մտածում էի։ Այսինքն՝ շինարարները, որոնք աշխատանքներ են իրականացրել, երբ քաղաքացիները բողոքել են, փորձել են քաղաքացիներին սաստել՝ իմ անունը տալով։ Այն շինարարական կազմակերպությունը, իրական սեփականատերը, որը Բաղրամյան 26-ի շրջակայքում շենքի սեփականատերն է, խնդրում եմ կապվի իմ գրասենյակի հետ»:
Բաց մի թողեք
Հունիսի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
«Հայաստանում միջին աշխատավարձը աշխարհի միջին աշխատավարձից բարձր է»․ Գևորգ Պապոյանի հայտարարությունը սխալ է
Շուկաները ճնշման տակ են՝ աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին. Մերձավոր Արևելք, ազդեցություն Հայաստանի վրա