ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ։
Լուսանկարին կից՝ նա գրել է․ «Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին։
Առաջիկայում հատկապես շատ ավելի կոնկրետ քայլեր կունենանք կինոյի ոլորտում, գրահրատարակչության ասպարեզում, ծանոթացել եմ երեխաների ընթերցանության խրախուսման էստոնական ծրագրին, որում մեծ դեր ունեն գրադարանները։ Տիկին նախարարին հրավիրել եմ Գրքի երևանյան միջազգային փառատոնին՝ ներկայացնելու էստոնական փորձը և շարունակելու մեր խոսակցությունը»։


Բաց մի թողեք
Բուհերի ընդունելության արդյունքները հայտնի կլինեն վաղը. այս տարի ընդունվել է 9620 դիմորդ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում