Ս․ Պ․-ն հոկտեմբերի 24-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում առանձին դաժանությամբ կյանքից ապօրինաբար զրկել է իր մերձավոր ազգական հանդիսացող ամուսնուն։
Ըստ մեղադրական եզրակացության՝ կնոջ և ամուսնու հարաբերությունները տևական ժամանակ եղել են լարված, անբարյացակամ։ Պատճառն այն է եղել, որ կինը անհիմն խանդել է ամուսունուն, բացի այդ՝ ամուսինը տարբեր կենցաղային հարցերի շուրջ կնոջը ֆիզիկական ներգործության է ենթարկել։
Կինը՝ չհանդուրժելով ամուսնու նման վարքագիծը, վրեժի շարժառիթով ամուսնուն սպանելու դիտավորությամբ, 2024 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, օգտվելով ամուսնու քնած լինելու հանգամանքից, բնակարանից վերցված խոհանոցային դանակով, առանձին դաժանությամբ, այն է գիտակցելով և նախատեսելով տուժողին ուժեղ ֆիզիկական ցավ պատճառելու, ինչպես նաև իր կողմից վայրագության և անխղճության դրսևորման բարձր աստիճանը, իր զոհին տանջանքներ պատճառելու եղանակով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի կենսական կարևոր ֆունկցիաներ իրականացնող հատվածներին՝ այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել մարտի 28-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Ս․ Պ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6,9 կետերի հատկանիշներով։ Այն է՝ սպանությունը, որը կատարվել է առանձին դաժանությամբ, մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Բաց մի թողեք
Քաղաքական դրդապատճառ կա. ինչ է եղել Տաթևում, և ինչու է ձերբակալվել վարչական ղեկավար Գոռ Մինասյանը. մանրամասներ
ՀՅԴ և «Սրբազան պայքար»-ի մասնակիցների են ձերբակալում
Գյումրիում մեծ ծեծկռտուք է եղել․ կան ձերբակալվածներ․ Լուսանկարներ