Այսօր լրանում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, ուստի՝ Սամվել Շահրամանյանի լիազորություններն այսօրվանից համարվում են դադարեցված։ ԱՀ գործող օրենսդրությամբ եւ ամիսներ առաջ խորհրդարանի կողմից Սահմանադրությունում կատարված փոփոխության համաձայն, ընտրությունների անհնարինության պարագայում երկրի նախագահ է ընտրում Ազգային ժողովը՝ լիազորությունների ավարտից հետո 10-օրյա ժամկետում։
«Հրապարակը» գրում է․ Արցախի խորհրդարանական խմբակցությունները պետք է ներկայացնեն թեկնածուներ, ով որ ստանա 17 պատգամավորի կողմ քվե, նա էլ կդառնա Արցախի հաջորդ նախագահը։
Մեզ ասացին, որ մինչ այս պահը որեւէ ուժ չի հայտնել թեկնածու առաջադրելու մտադրության մասին, հետեւաբար՝ Սամվել Շահրամանյանը հնարավոր է դառնա խորհրդարանի միասնական թեկնածուն։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի