«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որ նեղացել էր ՔՊ-ից, քիչ էր մնում՝ կալանավորվեր, կրկին սկսել է ակտիվանալ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նա Նիկոլ Փաշինյանի թիմում իր դիրքը հնարավորինս ուժեղացնելու, 2026 թվականին սպասվող ընտրություններում ընտրացուցակի անցողիկ տեղ գրավելու համար անձնազոհության է անգամ գնում՝ ԱԺ ամբիոնից հայհոյելով:
Թորոսյանը, հիշեցնենք, որպես վկա անցնում է կորոնավիրուսի կառավարման տարիների չարաշահումների քրեական գործերից մեկով։ Չնայած դրան՝ իրավապահները չեն շտապում խորանալ նրա գործողություններում, քանի որ այս պահին չկա քաղաքական նպատակահարմարություն:
Իրավապահ համակարգը շարունակում է լռություն պահպանել, եւ այդ ֆոնին հանրության շրջանում կրկին առաջանում են արդարացի հարցեր՝ արդյո՞ք «ՔՊ-ական լինելու մանդատը» նշանակում է «անձեռնմխելիություն»։
Նկատելի է նաեւ, որ քաղաքական սեզոնի ակտիվացմանը զուգահեռ, Արսեն Թորոսյանը փորձում է պահանջված լինել՝ ընդհուպ ԱԺ ամբիոնից հայհոյելով:
Մինչդեռ նրա հակավարկանիշը այնքան բարձր է, որ դժվար թե «մահվան նախարար»-ի որակում ստացած (Էդգար Ղազարյանի կողմից) անձի համար թափուր տեղ լինի ապագա մարտահրավերներում»։
Բաց մի թողեք
«Իյա՜, ըսիգ մեր նոր օլիգարխն է, Լֆիգ է , Սաշիկ է, ըդոնք ով են սրանց մոդ»
ՔԿ-ն փորձում է կոծկե՞լ Արթուր Չախոյանին ծեծելու գործն ու փրկել նախկին թաղապետին պատժից
Արտակարգ դեպք, «Իզ իս թեքնոլոջի»-ի աշխատակիցը հափշտակել է գրասենյակին պատկանող «Tesla»-ն․ Լուսանկար