ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ Բյուրականի աստղադիտարանում դեռեւս 1915 թվականից անլուծելի խնդիր են լուծել`«հաշվել են փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի նկատմամբ կամայական պսեւդո-Ռիմանյան տարածության համար»:
«Հրապարակը» գրում է․ Այս նախադասությունը շարքային ընթերցողին, իհարկե, ոչինչ չի ասում, բայց ուշագրավ է, որ Հայաստանում լուծվել է 1915-ից մինչ օրս չլուծված կարեւորագույն խնդիր`Էյնշտեյնի «Ընդհանուր հարաբերականության տեսության» մեջ:
Խնդրի լուծման հեղինակը Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանն է, որի հեղինակած հոդվածը հրապարակվել է Gravitation and Cosmology ամսագրում:
Գագիկ Տեր-Ղազարյանը վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում հայտնված «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ սեփականատեր, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հայրն է:







Բաց մի թողեք
Ինչ կարգի, ինչով վարակված ցորեն է Ղազախստանից Ադրբեջանով ներկրվում Հայաստան
Նա մահացել է, հարություն առել, ես ով եմ, որ մեկնաբանեմ նրան․ Արամյան
Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները