Խորհրդային Միության փլուզման ժամանակ «խախտվել է իրավական ընթացակարգը», իսկ դա նշանակում է, որ ԽՍՀՄ-ը «դեռևս գոյություն ունի», հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի եզրափակիչ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ սա թույլ է տալիս ասելու, որ Ուկրաինայում պատերազմը «ներքին գործընթաց» է։
Կոբյակովի խոսքով՝ ԽՍՀՄ-ը ստեղծվել է Ժողովրդական պատգամավորների համագումարի որոշմամբ, հետևաբար այն պետք է լուծարվեր նույն մարմնի որոշմամբ։ Բացի դրանից, նրա խոսքով, Միութենական հանրապետությունների Գերագույն խորհուրդները լիազորություններ չունեին վավերացնելու Բելովեժյան համաձայնագիրը։
«Իսկ եթե իրավական ընթացակարգը խախտվել է, ապա ստացվում է, որ իրավականորեն ԽՍՀՄ-ը գոյություն ունի։ Սա են ասում սահմանադրական իրավունքի մասնագետները։ Բայց եթե ԽՍՀՄ-ը չի լուծարվել, ապա տրամաբանորեն, իրավական տեսանկյունից, ուկրաինական ճգնաժամը ներքին գործընթաց է»,- ասել է Պուտինի խորհրդականը։
Կոբյակովը հավելել է, որ «ԽՍՀՄ փլուզումը պետք է իրավական գնահատական ստանա սահմանադրական իրավունքի մասնագետների կողմից»։ Նման գնահատականը, նրա խոսքով, «կօգնի հասկանալ այսօրվա իրադարձությունները»։ Նա հավելել է, որ ֆորումի շնորհիվ «այս իրավիճակի քննարկումն» արդեն սկսված է։
Բաց մի թողեք
Նիկոլը կարող է խաչ քաշել Արամի թեկնածության վրա` յուրայինների շրջանում դարձավ օտար
Մեհթիևը դատարանում խոսի՞. Ադրբեջանում սրան դատելը ստվերում է Հեյդար Ալիևին
Ռուսաստանին կվտարե՞ն Մերձավոր Արևելքից