«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական ժողով կանի: Սակայն, կուսակցության քաղաքական ժողովի օրը, տեղը, անգամ օրակարգը դեռ որոշված չէ։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հստակ որոշված է, որ ՔՊ քաղաքական ժողովը տեղի կունենա հուլիս ամսին:
Այժմ ընթանում են քննարկումներ՝ թե որն է լինելու քաղաքական ժողովի օրակարգը եւ հիմնական նպատակը։
Հարկ է նշել, որ սովորաբար ՔՊ քաղաքական ժողովները տեղի են ունենում Երեւանից դուրս, որտեղ կուսակցության վերաբերյալ կոնկրետ որոշումներ են կայացվում գիշերային ձեւաչափով նաեւ:
Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ: Դրանց պարտադիր մասնակցում են ՔՊ վարչության անդամները, պատգամավորները, նախարարներ, մարզպետներ, լինում են նաեւ հրավիրյալներ, իսկ օրակարգը հաստատում է վարչությունը։
Ի դեպ, նշենք, որ սրան զուգահեռ՝ ՔՊ-ն պատրաստվում է կուսակցության վարչության նոր ընտրություններին, որը ՔՊ-ականների համար շատ կարեւոր իրադարձություն է:
Վարչության ներկայացուցիչները մասնակցում են Նիկոլ Փաշինյանի հետ փակ քննարկումների, որտեղ կոնկրետ որոշումներ են կայացվում տարբեր անձանց եւ հարցերի վերաբերյալ: Հուլիս եւ սեպտեմբեր ամիսները ՔՊ-ում թեժ են լինելու»։
Բաց մի թողեք
Եվրոպա կպոռանք, բայց ետ-ետ` դեպի Ասիա կերթանք. Օրենքն ընդունել են ու ԵՄ-ից ավելի հեռացել
Երկու կարևոր հանգամանք
Արագածոտնի «բլից-կրիգով» նա փորձում էր հասկանալ հանրության արձագանքը, կգրոհեն նաև Մայր աթոռը