Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Վիգեն Ե.-ն է։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
«Զովք» սուպերմարկետների ցանցում կամ պարզապես աշխատել չգիտեն, կամ էլ՝ հաճախորդին հարգել չեն ցանկանում
Ճամբարակում բшխվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրшվորներ․ Լուսանկար
Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում տեղի ունեցած վթшրի մասնակից «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին․ մանրամասներ․ Լուսանկար