Վարչապետի խորհրդական Վահրամ Դումանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ կիսվելով իր համար կարևոր մի իրադարձության մասին:
«Հիշու՞մ եք՝ որդիս՝ ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի գերազանց առաջադիմությամբ ուսանող Գևորգ Վահրամի Դումանյանը, որը ինքնակամ հրաժարվեց իր ունեցած տարկետման իրավունքից և 2020 թ. հունվար ամսին մեկնեց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, և այդ ժամանակ ես նշված ֆակուլտետի դեկանն էի։ Իր այս որոշման հիմնավորումը նա շատ հակիրճ և հստակ ձևակերպեց՝ «ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՅՆ ԲԱՆԱԿ ՉԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ։ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԿՈՒԶԵՄ, ԿԶԲԱՂՎԵՄ ԳԻՏՈՒԹՅԱՄԲ, ՉԵՄ ՈՒԶԻ, ՉԵՄ ԶԲԱՂՎԻ»։
Այնուհետև սկսվեց 44-օրյա պատերազմը… Որպես 3-րդ կարգի հրետանավոր՝ առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը մասնակցեց մարտական գործողություններին, պարգևատրվեց «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Վերադառնալով համալսարան՝ շարունակեց կրթությունը, գերազանցությամբ ավարտեց բակալավրիատը և այսօր՝ մայիսի 22-ին, գերազանցությամբ պաշտպանեց մագիստրոսական թեզը և ստացավ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ որակավորման աստիճան: Բարի երթ, որդի՛ս: Ի դեպ, այսպես էլ է նաև լինում․․․»,- գրել է նա:
Բաց մի թողեք
Հոկտեմբերի 17-ի աստղագուշակ․ Օրը շատ արդյունավետ կանցնի
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է