Սերգեյ Լավրովը, Հայաստան կատարած այցի ընթացքում հյուրընկալվելով Սլավոնական համալսարանում, բավականին բաց զրույց է վարել հայ-ռուսական հարաբերությունների մասին։
«Հրապարակ» գրում է․ Ներկաներից մեկը պատմեց, որ բոլոր հարցերին ի պատասխան՝ Լավրովը կրկնել է այն միտքը, թե թյուր է հայաստանյան տպավորությունը, որ ռուսներն են Ղարաբաղը հանձնել։
Ասել է, որ իրենց համար էլ է «անսպասելի» եղել, երբ Փաշինյանը 2022-ին Պրահայում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում է Ալմա-Աթայի հռչակագրով, ըստ որի՝ 1991-ից ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս է կազմում։ Ասել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Պուտինն անձամբ է խմբագրել եւ ԼՂ-ի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս է թողել՝ ջենթլմենական համաձայնություն է կայացվել, որ ԼՂՀ կարգավիճակը կողմերի միջեւ հետագա քննարկման առարկա կդառնա։
Լավրովը նաեւ հերքել է ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե 2022 թ․ ջերմուկյան դեպքերի ժամանակ ՀԱՊԿ-ը չի գործել, ասել է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու կոնկրետ առաջարկ է արել, սակայն ՀՀ իշխանությունը մերժել է, եւ մի քանի ամիս անց ԵՄ դիտորդների են հրավիրել Հայաստան։
Ռուս պաշտոնյան չի թաքցրել, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին անջրպետ է առաջացել, եւ ակնարկել է, որ Միրզոյանի՝ իրեն չդիմավորելն էլ իր համար անակնկալ չի եղել: Ասել է, որ պատրաստ են վերաթարմացնել հարաբերությունները, եթե մեր իշխանությունները ցանկանան։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ իրականում Լավրովը Հայաստան է այցելել ոչ այնքան պաշտոնական հանդիպումների, որքան հասարակական տրամադրությունները զգալու, քանի որ Փաշինյանի քայլերից նկատելի է, որ առաջիկայում նոր զիջումների է գնալու, որոնք կարող են առնչվել նաեւ ՌԴ շահերին, Կովկասում ՌԴ գործոնի թուլացմանը։
Թե ինչ տպավորությամբ է հեռացել ՌԴ արտգործնախարարը, պարզ կդառնա հայաստանյան կյանքին միջամտություններից։
Բաց մի թողեք
Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են, որովհետև ժամանակին մասնակցել են Ոսկեպարի ցույցին
Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է
Սպառնացել է ոստիկանապետին