Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը:
Այս մասին հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Սպանդանոցը նախ պետք է պայմանագիր կնքի համայնքի և Էկոնոմիկայի նախարարության հետ, որի արդյունքում սպանդանոցը հայտարարելու է, թե ինչ գնով է իրականացնելու անասունների մորթը: Օրինակ, ենթադրենք, թե հայտարարում է, որ մորթն իրականացնելու է 11 հազար դրամով, ապա պետությունն աջակցում է 10 հազար դրամով: Այսինքն քաղաքացին արդեն վճարում է ոչ թե 11 հազար դրամ, այլ՝ հազար»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այսօր էլ անգամ բակային մորթի համար քաղաքացիները վճարում են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:






Բաց մի թողեք
Ինչպես կարող է Եվրոպական խորհրդարանը դեռևս խափանել ԵՄ – Մերկոսուր համաձայնագիրը
Իջևանի գինու, կոնյակի գործարանը քաղաքի դենդրոպարկում բիզնես է դնում
ԵՄ-ն Ռուսաստանի դատական հայցը Euroclear-ի դեմ որակել է որպես «սպեկուլյատիվ» և անհիմն