«Լավրովը երկու մեսիջ էր բերել՝ Թուրքիային ասաց Հայաստանը մեր տարածքն է և մենք տարածքային ամբողջականության պաշտպանության երաշխավորն ենք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նա պատահական չի համարում այն, որ միջոցառումները Արարատ լեռան ֆոնին էին և ռուսական լրատվամիջոցները լուսաբանում էին ու Արարատն անընդհատ կադրում էր: Խոսքը Անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելու մասին է, որի լուսանկարների ֆոնին Արարատ սարն էր երևում:
«Մյուս հայտարարությունն այն էր, որ Արցախը հանձնել է Հայաստանի իշխանությունը՝ 2022 թվականի հեկտեմբերի վեցին, Պրագայում, իսկ Ջերմուկում առաջարկել են բերել դիտորդներ, որպեսզի նմանատիպ սցենարներ չկրկնվեն, սակայն սրանք մերժեցին դա ու դրանից հետո Զախարովան այդ տարածքում խաղաղապահներ տեղակայելու մասին առաջարկը հնչեցրեց, ինչը սրանք նորից մերժեցին: Լավրովն ասաց՝ դուք եք տվել, իսկ ես ասում եմ, ով Հայաստանում իշխանություն է ուզում՝ ունի օրակարգ, ես անձերի վրա «ստավկա» չեմ անում: Օրակարգն էլ հետևյալն է՝ Ադրբեջանի հետ հարցերը լուծվում են եռակողմ գրավոր ու բանավոր պայմանավորվածություններով, որով Ալիևի բոլոր պահանջները զրոյացվում են, որովհետև եռակողմում Ալիևի ոչ մի պահանջ չկա: Տարածաշրջանում դրսից մարդ չի գալու՝ տղա չեք բերելու՝ 3+3»,- ասաց Նահապետյանը:
«Հայաստանը ԱՊՀ-ՀԱՊԿ-ԵԱՏՄ կազմակերպություններում է շարունակելու մնալ, իսկ հետագայում էլ ԲՐԻՔՍ-ին պետք է անդամակցի», – ասաց Նահապետյանը:
Վերջինս նկատում է, որ Լավրովն իր հայտարարություններով օրակարգ է տալիս ընդդիմությանը, ասում է. «Եթե ուզում եք իշխանություն, ճիշտը սա է»:
«Մարդը եկել է բերնեբերան ասելու՝ մենք իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենք՝ քցող, խաբող, ուրիշի կամակատար, Թուրքիայի, Ադրբեջանի ու Բրիտանիայի կամակատար է: Մենք ասում ենք այսպես՝ հավաքվեք այս օրակարգով ու վերջ»,-ասաց Նահապետյանը:
Լավրովն առաջարկում է օրակարգ, սակայն ոչ մի աջակցություն՝ ձեր խնդիրները դուք եք լուծելու՝ պարզաբանում է Լավրովի մեսիջը Նահապետյանը. «Լավրովն ասաց, թե Հայաստանի այսօրն ինչպիսին պիտի լինի, Ադրբեջանի հետ ինչպես ենք հարաբերվելու և Հայաստանի վաղը ինչպիսին կլինի: Այդ ընթացքում ՀՀ իշխանություն չասաց՝ անընդհատ Հայաստան էր կրկնում: Լավրովն ասաց՝ վատ եք զգում, Ալիևը օր օրի պահանջներ է ներկայացնում, չորս եռակողմում կա՞ր այդ պահանջները, ինչ-որ հիմա Ալիևն ասում է՝ կա՞, թե՞ չկա, չկա չէ՞, ոչ միջանցք կա, ոչ երեք հարյուր հազար «փախստականի» վերադարձ կա, ոչ կոնտրիբուցիա կա, ոչ ռեպարացիա կա, ոչ ինքնապաշտպանական մարտեր կազմակերպած մարդկանց դեմ քրեական հետապնդումներ կան, այդ բոլորը չկա: Հիմա այս մարդու ասածով` Ալիևի առաջ քաշած բոլոր պահանջները աղբաման են գնում, Լավրովն էլ երաշխավորում է, որովհետև բոլոր փաստաթղթերի տակ Պուտինի ստորագրությունն է լինելու»:
Բաց մի թողեք
Եվրոպա կպոռանք, բայց ետ-ետ` դեպի Ասիա կերթանք. Օրենքն ընդունել են ու ԵՄ-ից ավելի հեռացել
Երկու կարևոր հանգամանք
Արագածոտնի «բլից-կրիգով» նա փորձում էր հասկանալ հանրության արձագանքը, կգրոհեն նաև Մայր աթոռը