Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացված լայնածավալ հարձակման էպիկենտրոնում։
Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀՕՊ դիվիզիայի հրամանատար Յուրի Դաշկինը։
«Գերագույն գլխավոր հրամանատարի հետ Կուրսկի մարզի տարածքով թռիչքի ժամանակ հարձակման ինտենսիվությունը զգալիորեն մեծացավ։ Հետևաբար, մենք միաժամանակ անցկացրինք հակաօդային մարտեր և ապահովեցինք նախագահական ուղղաթիռի թռիչքի անվտանգությունը օդում», – ասաց զինվորականը։
Դաշկինը հավելեց, որ արդյունքում մարտական առաջադրանքն ավարտվել է։ Նրա խոսքով՝ ռուսական զորքերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը։
Պուտինը մայիսի 20-ին առաջին անգամ այցելեց Կուրսկի մարզ՝ այն Ուկրաինայի զինված ուժերից (ՈւԶՈւ) ազատագրելուց հետո։ Նախագահը հանդիպեց կամավորների հետ տեղի մարդասիրական շտաբում։ Նրան միացան շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը և Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։

Բաց մի թողեք
Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինային 10 F-16 կործանիչ փոխանցել
300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել
Վաշինգտոնը Կիեւին գործարք է առաջարկել Starlink-ի դիմաց․ WSJ