Մայիսի 25-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Թ.-ն Արարատ գյուղի վարչական տարածքում իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 70-ամյա Նուբար Ա.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ:
Բաց մի թողեք
ՔԿ-ն և գործընկերները Ալեքսանդր Կոչուբաեւին ձերբակալելու ձևի ու բովանդակության մասին
Եկեղեցու դեմ արշավի դադարեցման, քաղբանտարկյալների ազատ արձակման համար համախմբման կոչ ենք անում․ ՀԱԿ
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի