Մայիսի 27-ին կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Կոմիտեն գործողություններ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում, Հակակոռուպցիոն կոմիտեն երեկվանից ձերբակալվածների վերաբերյալ ինֆորմացիա չի տրամադրում, թեպետ տեղեկություններ կային, որ 2 անձ է ձերբակալվել։
Իրապավահ համակարգի աղբյուրները հայտնում են՝ երեկվա ձերբակալվածները քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ են, նրանցից մեկը՝ Ղափլանյան Գեւորգն է, որն աշխատել է Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունում, նրան ձերբակալել են տանից։
Նա նշված վարչությունում եղել է տեսուչ, 23-ից 25 միլիոն դրամ կաշառք է վերցրել Հավանա ռեստորանի սեփականատեր Աշոտ Բաղդասարյանից, որի ռեստորանն այժմ վերաանվանվել է «Պարկ Բրիջ»: Գեւորգ Ղափլանյանը կալանավորվել է, իսկ Աշոտ Բաղդասարյանի նկատմամբ ազատության հետ առնչվող խափանման միջոց է ընտրվել։
Նկատենք, որ վերջին շրջանում քաղաքապետարանում ձերբակալությունները սովորական են դարձել, վերջին ամսում գրեթե ամեն շաբաթ կաշառք տալու-ստանալու համար քաղաքապետարանի նախկին եւ ներկա աշխատակիցներ են ձերբակալվում։

Բաց մի թողեք
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է