17/06/2025

Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ

Սոլնեչնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհը ոչնչացրել է շինանյութերի խանութը, ապա տարածվել դեպի «Արմենիա Մարկետ»:

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Կրասնայա փողոցում գտնվող խանութն ամբողջությամբ այրվել է։ Այժմ շուկան բոցավառվում է։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ բոցերն արդեն տարածվել են երկրորդ շենքում։

Հրդեհի մակերեսն արդեն գերազանցում է 2,1 հազար քառակուսի մետրը: Ականատեսների խոսքով՝ տաղավարներում սկսել են պայթել ներկի տարաներ։

Զոհերի, ինչպես նաև հրդեհի պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Տեսանյութն՝ այստեղ