Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բեռլինում հանդիպեց Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Հանդիպման ընթացքում հայտարարվեց մի շարք առանցքային որոշումների մասին, որոնք բացահայտ կերպով ամրապնդում են Բեռլինի ռազմաքաղաքական աջակցությունը Կիևին։
Գերմանիան առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է ֆինանսավորել Ուկրաինայում հեռահար հրթիռների համատեղ արտադրությունը։ Մերցը հստակ նշեց՝ խոսքը հրթիռների այն տեսակների մասին է, որոնք չեն ենթարկվելու օգտագործման սահմանափակումների։ Այսինքն՝ Ուկրաինան լիակատար իրավասություն կունենա որոշելու դրանց կիրառման պայմաններն ու ուղղությունը։
Այդ նպատակով նույն օրը ստորագրվելու է մեմորանդում Ուկրաինայի և Գերմանիայի պաշտպանության նախարարությունների միջև, որը կտա այս արտադրական նախագծի մեկնարկը հենց ուկրաինական հողի վրա։
Մերցը ընդգծել է, որ հավելյալ տեխնիկական մանրամասները չեն հրապարակվի անվտանգության նկատառումներից ելնելով։ Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է մեկնաբանել՝ կփոխանցի՞ արդյոք Գերմանիան Ուկրաինային TAURUS տեսակի գերմանական թևավոր հրթիռներ։
Կանցլերը նաև վերահաստատեց, որ Գերմանիան չի ընդունի «Հյուսիսային հոսքերի» գործարկումը, նույնիսկ եթե տեխնիկապես դա հնարավոր դառնա։ Բեռլինը կշարունակի ճնշումը Ռուսաստանի վրա՝ ոչ միայն պատերազմի դադարեցման, այլև խաղաղ բանակցությունների հնարավոր ուղին բացելու նպատակով։
Զելենսկին իր հերթին կոչ արեց ՆԱՏՕ-ին՝ հրավիրել Ուկրաինային հունիսին կայանալիք դաշինքի գագաթնաժողովին, նշելով, որ նման հրավերի բացակայությունը կհամարվի Պուտինի հաղթանակ ՆԱՏՕ-ի նկատմամբ։
Գերմանիան և Ուկրաինան վերամեկնարկում են միջկառավարական խորհրդակցությունները, որոնց նպատակն է ամրապնդել երկկողմ կապերը թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական ոլորտներում։
Բաց մի թողեք
Իրանը նոր զենքերnվ ավելի ուժեղ hարձակումներ կսկսի. Իսրայելը մի քանի անակնկալ է պատրաստել. Լուսանկարներ
Իրանը հրթիռակոծել է Թել Ավիվը. Տեսանյութեր
Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը. Թրամփը ԱՄՆ անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կգումարի