Սովորաբար անկախության օրվա առիթով մարդիկ սկսում են խորհել, թե իրենց երկիրն ինչքանով է անկախ ու ինքնիշխան, ինչ է տեղի ունեցել վերջին 100 տարվա ընթացքում՝ Հայաստանի առաջին հանրապետության երկամյա ողբերգական պատմությունից ի վեր։
Հրապարակ թերթը գրել է․ Հասուն մարդիկ նաեւ հիշում են, թե ինչպես 90-ականներին Հայաստանն անկախացավ Սովետական երկրից եւ ինչ ցնծություն էր դա իրենց համար, քանի որ Սովետական պետությունում Խորհրդային Հայաստանի գոյությամբ հայ մարդիկ բավարարված չէին եւ երազում էին իրական անկախ պետություն ունենալու մասին։
Բայց ո՞վ կսպասեր, որ 2025 թվականին՝ անկախանալուց 34-35 տարի անց մենք կհայտնվենք ավելի կախյալ վիճակում, քան Սովետական Հայաստանն էր եւ այս անգամ կախվածությունը կլինի ոչ թե բազմազգ պետությունների միությունից՝ ԽՍՀՄ-ից, այլ մեր դարավոր թշնամիներից ու մեր դաշնակիցներից, բոլոր նրանցից, ովքեր հետաքրքրություն ունեն մեր տարածաշրջանում եւ ովքեր չեն ալարում՝ ոտնահարում են Հայաստանի անկախ պետության ինքնուրույնությունը եւ իրենց կամքն են թելադրում մեզ։
Չէ որ ՀՀ իշխանությունը հպարտորեն հայտարարում է, որ ինքնիշխանությունն այն է, երբ երկիրը կախված է ոչ թե մի երկրից, այլ շատերից։ Առհասարակ վերջին 7 տարիներին Հայաստանում դիվանագիտության, անկախության, պետության, արտաքին քաղաքականության նոր՝ աշխարհում չլսված կոնցեպտն է մշակվում։
ՔՊ-ական իշխանությունը որոշել է իր «ներդրումն» ունենալ համաշխարհային դիվանագիտության եւ պետական կառավարման պատմության մեջ․ Լուծարել բանակը, զինուժը հեռացնել սահմաններից, զենք-զինամթերք չներկրել եւ միայն թշնամուն քծնելու, անվերջ զիջումների միջոցով ապահովել երկրի խաղաղությունը։
Լեզու չգտնել ոչ թշնամիների, ոչ դաշնակիցների հետ, չպաշտպանել Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների շահերը, խաղաղ հետեւել, թե ինչպես են Բաքվի բանտերում խոշտանգվում հայ պետական գործիչներն ու ռազմագերիները։
Արեւմտյան Հայաստանի եւ Արցախի հարցերը հավասարեցնել մտացածին «արեւմտյան Ադրբեջան» հասկացության հետ, ողջ օրը խոսել ճանապարհները միակողմանիորեն բացելու եւ անգամ ադրբեջանցիներին՝ Հայաստանում ընդունելու մասին։
Մոռանալ ու ջնջել հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը, չխոսել արցախցիների վերադարձի, գույքի եւ կյանքի իրավունքի ոտնահարման մասին եւ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը հայտարարել որպես ՀՀ ինքնիշխանության սպառնալիք։
Շարքը երկար է՝ մեկը մեկից անհեթեթ ու պետության չգոյության մասին վկայող։
Բաց մի թողեք
Ինչի՞ վրա են հրճվել այդ հորթերը, որոնք խոսում են Սյունիքում դարպաս բացելով՝ շահույթի մասին․ Մանասարյան
Հանգստի թեժ սեզոնն է՝ «ավազ, պեսոկ, արև, մուլատկեք, բլանդինկեք ու լիքը աղջիկ…»
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել