2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և, ըստ այդմ, այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է:
Ի՞նչ նպատակ ունի այն և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող քննարկումներին. այս և այլ հարցերի է Աննա Հակոբյանը պատասխանել «Հեռանկար»-ի տաղավարում:
«Հերթական այցի ժամանակ, երբ ես գտնվում էի շատ հզոր մի պետության սահմաններում, մայրաքաղաքում և իմ աչքով տեսա՝ ինչպես են ապրում, սովորաբար մարդիկ ասում են ապագայում է այս պետությունն ապրում, ես այդ ամենը տեսնելով մտածեցի՝ ակնհայտ է, որ մեր բոլոր խնդիրների պատճառը կրթության պակասն ու բացն է, որն ունենք մենք մեր կրթության, մտածողության մեջ, գիտելիքի պակասն է:
Այդ մտքերը երկար գլխումս խմորվեցին, խմորվեցին, թեև շատ այլ մտքեր էլ են խմորվում հատկապես պատերազմից հետո, երբ շատ հարցեր են առաջանում և ուզում ես այդ հարցերի պատասխանը գտնես, և վերջապես տարիների փնտրտուքից հետո այդ մեկ այցը ինձ համար ամբողջացրեց պատկերը, որ բոլոր խնդիրներն ու հարցերի պատասխանը մեկն է՝ կրթությունը, ինչ-որ իմաստով նաև դրա պակասը:
Բայց ես չնախաձեռնեցի հենց էդպես շարժում և միտք էլ չունեի: Իմ ամենաառաջին միտքն այն էր, որ ամենատեսանելի մասը, որնց որ այս բրգի գագաթը, ինչպես ասում են, հանրային միջավայրն է, որը ուղիղ կապ ունի կրթական մակարդակի և բարեկրթության մակարդակի հետ:
Եվ ես, որպես առաջին քայլ, շատ վախվորած հրավեր արեցի այն մարդկանց, ովքեր ինչ-որ չափով հանրային միջավայրում, որը հեռուստատեսությանն այնքան էլ չի վերաբերվում, թեև իսկապես վերաբերվում էլ է, բայց քանի որ սոցցանցերը շատ մեծ տեղ են գրավում մեր կյանքում, հենց սոցցանցերի աշխարհում մթնոլոտի վերաբերյալ քննարկում անելու հրավեր արեցի:
Իսկապես վախվորած էր իմ հրավերը, ես չգիտեի մարդիկ ինչպես կարձագանքեն նման թեմա քննարկելու իմ առաջարկին:
Եվ առաջին հանդիպումը տեղի ունեցավ և իմ ուղերձը հետևյալն էր՝ չե՞նք կարող արդյոք ինչ-որ բան մտածել, որպեսզի մեր միջավայրը փոխվի, մեր հանրային խոսքի որակը փոխվի: Արդյո՞ք դա կրթության հարց է, և եթե այո՝ ինչ կարող ենք անել, եկեք միասին մտածենք»,- ասաց Աննա Հակոբյանը:
Ըսդ նրա, հենց այդպես է սկսվել և «Կրթվելը նորաձև է» անունը բխել է հանդիպումներից:
«Ընդհանրապես ինքը շարժում է դարձել հանդիպումների բերումով: Ընդ որում ես 1 հանդիպումից առավել պլանավորում չունեի և դա եղավ պահանջարկ: Ես հասկացա, որ ուղղակի հասունացած է այդ քննարկումը մեր միջավայրում և պետք էր ընդամենը փոքրիկ մի նախաձեռնություն:
Ես չեմ ասի, անկեղծ չի լինի, ճիշտ չի լինի և ազնիվ չի լինի, որ ասեմ էս շարժումը ես սկսել եմ, էդպես չի եղել: Դա եղել է այն փոքրիկ առիթը, որը մարդիկ օգտագործել են և վերածել շարժման»,- ասաց Աննա Հակոբյանը:
Ինչպես է Աննա Հակոբյանը վերաբերվում քննադատություններին և դիտարկմանը՝ թե կրթվելը ոչ թե նորաձև,այլէ պարտադիր է:
Իրեն ուղղված հարցին, տիկին Հակոբյանը պատասխանեց. ««Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունների հատվածում ես մի ամբողջ պարբերություն նվիրում եմ հենց այդ քննադատությանը, նորաձև բառին, թե արդյոք այդ բառը օգտագործելով այնպիսի արժեքի հետ ինչպիսին կրթությունն է՝ նսեմացնո՞ւմ եմ կրթության նշանակությունն ու դերը»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ չի մանրամասնի թեման և կցանկանա, որ նրանք, ովքեր ուզում են լսել պատասխանը, պարզապես մասնակցեն բանախոսություններին, որոնց ընթացքում շատ կարևոր ու լուրջ խոսակցություն է տեղի ունենում, և ստանալ այդ հարցի պատասխանը:
Բաց մի թողեք
Թագուհի Ղազարյանը թող տիկնիկով խաղա, ինչպես հայտնի ֆիլմում
«Հակոբ Կոջոյան» պետական կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի հարցը կքննվի քաղաքապետարանում․ Լուսանկարներ
Այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն․ ԿԳՄՍ նախարար