Ծիծաղելի եմ վերաբերում եմ այն լուրերին, թե իբր Աննա Հակոբյանը կապ ունի 88 սուպերմարկետների ցանցի հետ: Այս մասին Հետքի հետ հարցազրույցում ասել է գործարար Նարեկ Նալբանդյանը:
Ես Աննա Հակոբյանին ճանաչում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին: Բացի դրանից, ո՛չ Աննա Հակոբյանի, ո՛չ էլ վարչապետի հետ ոչ մի անձնական և գործնական կապ երբևէ չեմ ունեցել և չունեմ:
«ՀՀ Վարչապետի հետ հանդիպել եմ երկու անգամ: Առաջինը եղել է այն ժամանակ, երբ բացել եմ տարածաշրջանում ամենախոշոր համակցված կերերի գործարանը, վարչապետի ինստիտուտը հարգելով, նրան հրավիրել եմ դրա բացման արարողությանը, երկրորդ անգամ եղել է Ծաղկաձորի հյուրանոցային համալիրի բացման արարողությանը», ասաց նա:
Գործարար Նարեկ Նալբանդյանն իր նախաձեռնությամբ «Հետք»-ին հարցազրույց է տվել։ Խոսել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան գնման գործարքի, «Գոլդեն Փելիս» հյուրանոցը վաճառելու մտադրության, բիզնես հաջողությունների, ներկա և նախկին պաշտոնյաների հետ ունեցած կապերի, փոխհարաբերությունների և այլնի մասին։
Նարեկ Նալբանդյանի կասկածելի գործարքների մասին «Հետքը» պարբերաբար գրել է։ Գործարարը 2022 թ․-ին արտոնյալ պայմաններով գնել է Ծաղկաձորի նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, նույն տարում գնել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ քրեական գործով անցնող Մոնումենտի առանձնատունը։ Գործարարին է պատկանում «88» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցը, «Նալբանդյան» օղու գործարանը, Մասիսի և Տափերականի ալրաղացները, Եղվարդում բեռնատարների սպասարկման կենտրոնը, Եղվարդում գտնվող համակցված կերերի գործարանը, «Շիրակի» թռչնաբուծարանը, ջրերի գործարանը, Մեղրաձորի ոսկու հանքը, Ծաղկաձորի «Էյթի Էյթ» հյուրանոցը (նախկին՝ «Գոլդեն Փելիս»), Սևանի ափի նախկին «Հայրապետ» հյուրանոցը։ Շաբաթներ առաջ էլ գնել է Նոր Հաճնի չգործող ադամանդի գործարանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Բաց մի թողեք
«ՀԷՑ»-ում մի շարք գնման գործընթացներ են չեղարկվել՝ ընդհանուր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով
Դոլարը՝ աճել է, եվրոն ու ռուբլին նվազել. հուլիսի 30-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Ալիևների ընտանիքը ձեռք է բերել Թուրքիայի Մուղլա քաղաքում գտնվող շքեղ հյուրանոցը