Մայիսի 29-ին՝ ժամը 03:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայում հրդեհ բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։08-ին, մարվել՝ 04։31-ին։ Այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ջերմահարվել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածը՝ մասամբ։
Բաց մի թողեք
Ապահով և կյանքով լի տարածք՝ տարեցների համար. Գորիսում ավագ սերնդի կենտրոն է բացվել. Լուսանկարներ
Ռուսաստանը թարմացնում է իր միգրացիոն ռազմավարությունը․ ի՞նչ է սպասվում աշխատողներին
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»