ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իր կողմից արված վերջին հայտարարություններին ու դրանց հասցեին հնչող քննադատություններին:
«Ինձ համար, իրոք, անհասկանալի է, թե ինչու են իմ վերջին երկու հայտարարությունն այդքան նյարդայնացրել ոմանց: Որ Ադրբեջանցիները ծանր են տարել այն, որ ես ասել եմ, թե հայերը մի օր պետք է վերադառնան և ապրեն Բաքվում, ես հասկանում եմ՝ ինչու, բայց, օրինակ, Ղարաբաղից փախած որոշ նախկին պաշտոնյաների, զիբիլի վրի կատուների, հայկական դաշտի մարած աբլիգացիաների իրենց մի ավտոբուս համակիրներով, ֆեյսբուքի հայտնի մարմնավաճառների, ալկաշ ու տձև համալսարանի նախկին դասախոսի, ձուկիկի և քոչարյանասերժական գազանանոցի մնացած կենդանիների աղմուկը, իրոք, տարօրինակ է: Ինչո՞ւ Ղարաբաղի հայերը կարող են ուզենալ մի օր վերադառնալ իրենց տները, իսկ Բաքվի կամ Սումգայիթի ջարդերից իրենց տները կորցրած հայերը դրա իրավունքը չունե՞ն:
Իսկ ինչ վերաբերում է առևտուր անելուն, է՛լ ավելի զարմանալի է: Այսինքն՝ մենք պետք է խաղաղություն կնքելուց հետո ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ առևտուր չանե՞նք, կարո՞ղ է մենք մի հատ էլ մեր կողմից սահմանները փակենք: Կամ հազարավոր հայեր Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում առևտուր են արել ու անում հենց այսօր: Ղարաբաղից շատ մարդիկ վերջին իրադարձությունների ժամանակ թե՛ կոնյակ են վաճառել, թե՛ ՀԵՑ, անուններ տա՞մ, որ վեր ընկնեք տեղներդ, թե՞ ձեզ թվում է՝ մենք մեզ պետք է գցենք շրջափակման մեջ, որ ո՛չ տրանսպորտ գնա Հայաստանի տարածքով, ո՛չ բեռներ, ո՛չ գազ, ո՛չ հոսանք: Տենց հպարտ իդիոտների հավաքածուներով մնանք մինչև Հայաստանում ո՛չ մարդ կմնա, ո՛չ տնտեսություն:
Դուք կամ շատ տգետ եք, կամ այնքան եք կուրացել ձեր անկարողությունից, կամ ուղղակի թշնամի երկրի գործակալ: Իմ կարծիքով՝ բոլորը միասին: Լավ լուրն այն է, որ դուք մեր երկրում ոչինչ այլևս չեք որոշում ու չեք որոշելու: Իսկ Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ, առևտուր են անելու իրար հետ, մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ իրենց շուկաներում՝ հայկական, ինչպես եղել է նախկինում: Հայերը և ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի: Մերվեք սրա հետ:
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»:
Բաց մի թողեք
«Տհաճ հանդիպում էր՝ տհաճ տպավորություններով». Էդգար Ղազարյան
Եւս մեկ հարված Բանակին՝ Եռագույն երանգների վրա խզբզոց է․ Գեղամ Մանուկյան
Ե՞րբ ենք բացահայտելու Փաշինյանի քաղաքականության սնանկությունը․ Սուրեն Սուրենյանց