Մեր տեղեկություններով՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Տիգրան Վարդապետյանը, որը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրն է, աշխատանքից ազատվել է։
«Հրապարակը» գրում է․ Նորք-Մարաշի վարչական ղեկավար Միքայել Օհանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նա սեփական դիմումի համաձայն է ազատվել՝ 15-20 օր առաջ, տեղափոխվել է մասնավոր ոլորտ։
Տիգրան Վարդապետյանի փոխարեն նշանակվել է Արթուր Մաղաքյանը, որի մասին թաղապետն ասաց՝ մոտ օրերս կայքում կենսագրությունը կհրապարակվի։
Նշենք, որ Տիգրան Վարդապետյանը 2021-2022թթ․ աշխատել է «Մենեջմենթ սիսթեմզ ինթերնեշնլ»-ում (ԱՄՆ ՄԶԳ)` որպես փորձագետ (Սյունիքի մարզ): 2022-ին նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ, երբ քույրը Փաշինյանի օգնականն էր։
Իսկ երբ Աննա Վարդապետյանը նշանակվեց գլխավոր դատախազ, եղբայրն էլ սինքրոն առաջխաղացում ունեցավ՝ նշանակվելով թաղապետի տեղակալ:
Բաց մի թողեք
Թող ինչ-որ մեկն ասի մի անուն ազգանուն, որին ազատել ենք, որովհետև ՔՊ-ական է եղել․ Դավիթ Ղազինյան
Ինչի՞ վրա են հրճվել այդ հորթերը, որոնք խոսում են Սյունիքում դարպաս բացելով՝ շահույթի մասին․ Մանասարյան
Հանգստի թեժ սեզոնն է՝ «ավազ, պեսոկ, արև, մուլատկեք, բլանդինկեք ու լիքը աղջիկ…»