Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը՝ երեք եղբայրական երկրները, ամեն տարի, օրեցօր ամրապնդում են համագործակցությունը, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Արցախի Բերձոր /Լաչին/ քաղաքում մայիսի 28-ին՝ Անկախության օրվան նվիրված համերգից առաջ։
«Դժվար օրերին մենք միշտ մոտ ենք միմյանց, մենք համերաշխություն ենք ցուցաբերում, մենք աջակցություն ենք ցուցաբերում», – ասել է պետության ղեկավարը, որի խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա նշել է, որ «այսօր բացվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի միջև եռակողմ համագործակցության նոր էջ».
«Այսօր մենք քննարկեցինք հարցեր և հասանք համաձայնությունների, որոնք մեզ ավելի կմերձեցնեն»:
Ալիևն ասել է. «Շատ խորհրդանշական է, որ մենք միասին ենք այս տարածաշրջանում, Լաչին քաղաքում, որը 30 տարի գտնվում էր օկուպացիայի տակ։ Որովհետև 44-օրյա Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում Թուրքիան և Պակիստանը աջակցել են մեզ։ Թուրքիայի և Պակիստանի աջակցությունը ոգեշնչել է մեզ, լրացուցիչ ուժ տվել։ Մենք միշտ շնորհակալ ենք եղբայրական երկրների և ժողովուրդների ղեկավարներին այս մեծ քաղաքական և բարոյական աջակցության համար»։
«Իմ սիրելի եղբայրների՝ Թուրքիայի նախագահի և Պակիստանի վարչապետի մասնակցությունը այս տոնական միջոցառումներին, մեզ հետ աջակցությունն ու համերաշխությունն արդեն ստեղծել են բոլորովին նոր իրողություններ համաշխարհային մասշտաբով։ Մեր ուժը միասնության մեջ է… Այսօր՝ եռակողմ ձևաչափով, մենք կրկին հաստատեցինք մեր միասնությունը։ Այսօր տոնական համերգին կատարվող երգերը կրկին կցուցադրեն մեր միասնությունը և ցույց կտան, թե որքան հարուստ է մեր մշակույթը։ Վստահ եմ, որ այն ուղերձները, որոնք երեք երկրներն այսօր աշխարհին ուղարկում են ազատագրված /օկուպացված-խմբ./ Լաչինից, կհասնեն իրենց նպատակակետին», – նշել է պետության ղեկավարը։
Բաց մի թողեք
Իրանն արագ բացահայտեց ու պատժեց «Մոսադին», իսկ դրանք 2020-ին նաև Արցախում էին
Նոր ողբերգություն․ ԱՄՆ ու Ռուսաստանը կամ Պուտինն ու Թրամփը պայմանավորվում են ինչն ինչպես անել
Բաքվի նոր հոգեխանգարումը՝ իբր իրանահայերը եկեղեցու միջոցով գաղտնի տվյալներ են փոխանցում Իսրայելին