Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Արթուր Սարգսյանի հայրը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է, դատարանը մերժել է միջնորդությունը
ՀԷՑ-ում ՔՊ-ական նոր «խմբաքանակ» են ստացել․ Լուսանկար
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է