ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը սկսում է «ագրեսիվ կերպով» չեղարկել չինացի ուսանողների վիզաները՝ թիրախավորելով հատկապես նրանց, ովքեր առնչություն ունեն Չինաստանի կոմունիստական կուսակցության կամ սովորում են ռազմավարական նշանակության ոլորտներում։
Եթե այս որոշումը տարածվի չինացի ուսանողների լայն շրջանակի վրա՝ այն կարող է խաթարել ինչպես ամերիկյան համալսարանների եկամուտները, այնպես էլ ԱՄՆ-ի տեխնոլոգիական առաջատարությունը, որն ապավինել է բարձր որակավորում ունեցող միջազգային շրջանավարտներին։
Ռուբիոն նաև հայտարարեց, որ վերանայվելու են Չինաստանից ու Հոնկոնգից նոր դիմորդների վիզաների տրամադրման չափանիշները՝ խստացված վերահսկողությամբ։ Միևնույն ժամանակ Պետդեպարտամենտը կշարունակի համագործակցել Ներքին անվտանգության նախարարության հետ՝ վիզաների զանգվածային չեղարկման հարցում։
Չինացի ուսանողների թիվը ԱՄՆ-ում նվազել է մոտ 370 հազարից (2019թ.) մինչև 277 հազար (2024թ.)՝ քաղաքական լարվածության, վերահսկողության ուժեղացման և համավարակի հետևանքով։
Այս հայտարարությունը համապատասխանում է Թրամփի վարչակազմի կոշտ ներգաղթի քաղաքականությանը և առավել խիստ մոտեցումներին՝ Չինաստանի ազդեցությանը, լրտեսությանը և տեխնոլոգիական փոխանցումներին հակազդելու նպատակով։
ԱՄՆ-ում բնակվող մարդու իրավունքների փորձագետ Յաքյու Վանգը նախազգուշացնում է՝ «զանգվածային չեղարկումները վտանգում են ոչ միայն ուսանողների իրավունքներն ու ապագան, այլև կարող են հարված հասցնել հենց ԱՄՆ-ին՝ որպես գիտական առաջատար կենտրոնի»։
Չինաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես բողոք է հայտնել Վաշինգտոնին՝ ընդգծելով, որ կպաշտպանի իր քաղաքացիների օրինական իրավունքները։ Իսկ չինացի ուսանողներն արդեն հիասթափություն ու մտահոգություն են հայտնում իրենց կրթական ապագայի վերաբերյալ։
2023-ին միայն միջազգային ուսանողները՝ հիմնականում Չինաստանից ու Հնդկաստանից, ԱՄՆ տնտեսությանը բերել են ավելի քան $50 միլիարդ։ Այժմ այս հոսքը վտանգի տակ է։
Ի՞նչ հետևանքներ կարող են լինել ԱՄՆ-ում սովորող հայաստանցի ուսանողների համար։ Թեև այս որոշումը անմիջականորեն չի վերաբերում հայ ուսանողներին, ԱՄՆ-ի կրթական համակարգ մուտք գործելու ընդհանուր պայմանները կարող են դառնալ ավելի խիստ՝ բոլոր երկրների դիմորդների համար։
Բաց մի թողեք
Որևէ «համաձայնություն» չկա հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ. Արաղչի
Իսրայելը համաձայնել է Իրանի հետ հրադադարին, հասել ենք մեր առջև դրված ռազմական նպատակին. Նեթանյահու
Այս քաոսը պետք է ավարտվի․ Մակրոն