Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը նոր պաշտոն ունի:
Մկրտչյանն ասաց, որ նշանակվել է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենի բուժգծով տեղակալ։
Մասնագիտությամբ ատամնաբույժ Վահագն Մկրտչյանը նշեց, որ իր մասնագիտական ստաժը բավարարում է նաև տնօրենի պաշտոնի համար:
«Երբ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվի, այդ ժամանակ կորոշեմ՝ մասնակցել, թե ոչ»,- ասաց նա։
Վահագն Մկրտչյանը կշարունակի հանդիսանալ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ:
Նշենք, որ պոլիկլինիկայի տնօրեն Սիրանուշ Ղուկասյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է: Ղուկասյանը վեց ամիս ժամկետով նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչ մրցույթի արդյունքներով նոր տնօրենի նշանակումը։

Բաց մի թողեք
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
«Արժանապատիվ մահ»․ էֆթանազիան օրինականացրել են
Ալեքսանդր Մալայանի անվան Տեսողության վերականգնման կենտրոնի հիմնադիր – տնօրեն Զառա Մալայանը՝ ընտանեկան ժառանգության, նոր բժշկական կենտրոնի գաղափարի և հիվանդակենտրոն մոտեցման մասին