Հունիսի 2-3-ը Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը:
Հերթական՝ 5-րդ, համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ընդգրկուն և օրինակելի համագործակցությունը:
Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանող հյուրերի թվում են քաղաքապետներ, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ՝ ներառյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը:
Հայկական կողմից մասնակցելու են ՀՀ ԱԳ, ՏԿԵ, էկոնոմիկայի, ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզային և քաղաքային այլ հյուրեր:
Բաց մի թողեք
«Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում միակ կրթական ծրագիրն աննախադեպ դիմորդներ ունի. Լուսանկարներ
ԿԳՄՍՆ հորդորը առաջին դասարանցիների ծնողներին
«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերը արարողակարգային են համարվում, այսինքն՝ պետական գաղտնիք են