17/06/2025

«Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են»․ Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է եկեղեցականների կողմից հնչող քննադատություններին, որոնք սկսվել են, երբ Նիկոլ Փաշինյանը Կառավարության վերջին նիստում անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների, աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի ու հագուստների առկությանը:

Ըստ վարչապետի՝ այդ ամենատարբեր իրերի կուտակումների հետևանքով «եկեղեցիները չուլանացված են»:

Աննա Հակոբյանը գրել է, թե «երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են»։

«Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։

Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։

Երկրի գլխավոր հոգեւոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»,- գրել է Աննա Հակոբյանն ու կիսվել գրառմամբ, որում նշված է, թե այս օրերին Շվեյցարիայում տեղի է ունենում Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով՝ նախաձեռնությամբ և գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի:

«Վերոնշյալ համաժողովում քննարկվում է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությունը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ապրելու իրավունքի վերականգնումը, ինչպես նաև գերիների անհապաղ ազատ արձակումը»: