17/06/2025

Հոգևորականների՝ կուսակրոնության ուխտի խախտման մասին ժամանակին աղաղակում էին որոշ հոգևորականներ, մամուլն էր գրել էր Բարեգին Բ-ի դստեր մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ կառավարության նիստում արած հայտարարությունը՝ եկեղեցիների «չուլանացման» մասին, բուռն արձագանքի արժանացավ հոգևոր դասի կողմից։ Որոշ հոգևորականներ կոշտ արձագանքեցին վարչապետի հայտարարությանը՝ այն որակելով «խայտառակություն», ԱԵ Գուգարաց թեմի առաջնորդն էլ Փաշինյանին անվանեց «երկրի գլխավոր ցավագար»։

Հետևեց նաև Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան արձագանքը իրեն ուղղված հոգևոր դասի արձագանքներին։ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,- նշել էր վարչապետն ու հաջորդող ֆեյսբուքյան գրառումներում նկատել. «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»։

Նաև. «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։ Քիչ առաջ զետեղված ֆեյսբուքյան գրառման մեջ էլ վարչապետը նկատել է. «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից և փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե՞ ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»։

Ի դեպ, որոշ հոգևորականների՝ կուսակրոնության ուխտը խախտելու մասին քանիցս անդրադարձ է եղել, խոսել են տարբեր հոգևորականներ։ Ի դեպ, տարիներ առաջ «Հրապարակ»-ը գրել էր, թե Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին մոտ կանգնած անձը տեղեկացրել է, որ վերջինս դուստր ունի, որին կոչել է իր մոր անունով՝ Խաթուն։ Թերթի աղբյուրը հայտնել է նաև, որ «կաթողիկոսի աղջիկը Սարյան փողոցի վրա դեղատուն ունի»։

«Երբ այցելեցինք Սարյան փողոցի դեղատները՝ Խաթունին գտնելու, կրկին լիահույս չէինք, որ տեղեկությունը հաստատվելու է: Սակայն որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ Սարյան 16 հասցեում գտնվող բավականին մեծ ու շքեղ «Curatio LTD» դեղատանը հայտնաբերեցինք Խաթունիկ Կտրիճովնային: Ի դեպ, անտեղյակների համար ասենք, որ Կտրիճը Գարեգին Բ-ի ավազանի՝ աշխարհիկ անունն է: Փաստորեն, այն ժամանակ կուսակրոն եպիսկոպոսն իր աղջկան տվել է մոր անունը և հայրանվան հարցում էլ չի կեղծել»,- տեղեկացնում է թերթը:

«Հրապարակը» նաև հայտնաբերել է Խաթուն Կտրիճովնային ինտերնետում՝ Գրիգորյան Խաթուն Կտրիճի, մասնագիտությամբ՝ գինեկոլոգ, աշխատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատանը: «Անուն-հայրանունն այնքան եզակի է, որ գրեթե բացառված է սխալվելու հավանականությունը»,- եզրակացրել է թերթը: